ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


Ապրիլի 28-ին տոնական տրամադրություն էր Արենիում. գինու գործարանում բացվում էր գինու համտեսի սրահ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մարզպետ Էդգար Ղազարյանին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Սրահը բացվել է Արենիի գինու գործարանի և <<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> Ունիվերսալ Վարկային Կազմակերպության համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարարությունների, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ ու մարզի գինեգործները: