ՈւՂԵՑՈՒՅՑ Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման


ՈւՂԵՑՈՒՅՑ

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի և հուղարկավորության

արարողությունների կազմակերպման

 

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին և Ոստիկանության տարածքային բաժին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։

Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝ ապահովելով օդափոխության, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքով չբարևելու, չհամբուրվելու, չգրկախառնվելու, անձանց հետ անմիջական կոնտակտը բացառող, անձնական հիգիենայի և սանիտարահամաճարակային այլ կանոնները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ու ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ


ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:

1515772936-6497

    Մասնավորապես  որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն.

     1.շարժական սպանդանոցների ֆինանսավորում,

  1. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում,
  2. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

Continue reading

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները


   2020 թվականի փետրվարի 7-ին  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ  ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի  2019  թվականի  տարեկան    և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:

20200207_122949

    Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1հեռուստաընկերության,  Վայոց ձորի թեմի  պաշտոնական կայքի և <<Վարդաձոր>> մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

    Արարատ Գրիգորյանը նախ ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում 2019 թվականին իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների,  արտաքին կապերի  վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաև մարզում առկա խնդիրների լուծման  ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը:

  Այնուհետ ամփոփեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում  իր հարյուրօրյա  գործունեության արդյունքները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն  պատասխանեց    լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին: Հարցերը վերաբերում էին.

     1.մարզում 2019 թվականին իրականացված և 2020 թվականին իրականացվելիք ներդումային և սուբվենցիոն ծրագրերին, Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է բարերար Վիգեն Կարապետյանին


Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։

1

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

2

3

Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության,  «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի կողմից նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։

4

Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն արդեն հաջորդ տարի, ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։

5

Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, Continue reading

«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը Վայոց ձորում


2Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ է, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը կյանքի կոչվեց։ Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Վայոց ձոր մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում։ Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացուցիչներ Պաշտպանության և Առողջապահության նախարարություններից և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ից։

1

 

 

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագրի իրականացումը Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի մի քանի տարվա աշխատանքի և ներդրումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց նաև Վիգեն Կարապետյանին, Կարո Գևորգյանին և մի շարք ամերիկահայ բարերարների, որոնք շարունակական աջակցություն են բերելու այս նախաձեռնությանը:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ընդլայնվելու։

6

7

«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանը սպասարկելու է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերի բնակիչներին, զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին։

8

Ծրագրի շրջանակներում Խաչիկ բնակավայրում տեղակայված զորամասին նաև նվիրաբերվեց զոդման շարժական ապարատ։

9

10

Աղբյուր՝ Syunik-Development NGO

 

 

Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ


«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի անդամ և նույնպես միանում է այդ քարոզարշավին:

Քարոզարշավի նպատակը մարդու առողջության, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության կանխման նպատակով գործողությունների անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացումն է: Քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կապարային ներկերի վերացման համար կառավարությունների, արդյունաբերության և սպառողների կողմից հետագա գործողությունների ձեռնարկման պահանջին:

«Կապարով թունավորումների դեմ գործողությունների միջազգային շաբաթ»–ի նախօրեին, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 20-ին, երկու երկիր` Իսրայելն ու Բանգլադեշն, ընդունել են օրենքներ` ներկերում կապարի մակադակը մինչև 90 մմմ (մաս միլիոնի մեջ) սահմանափակելու մասին։ Այսպիսով, կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը կարգավորող երկրների ընդհանուր թիվը հասել է յոթանասուներեքի:

Բոլոր տեսակի ներկերի համար Իսրայելը որպես ՍԹԽ սահմանել է 90 մմմ–ն: Բանգլադեշն ընդունել է օրենք, որը սահմանափակում է կապարի պարունակությունը միայն դեկորատիվ ներկերում, մասնավորապես` տներում, դպրոցներում, հասարակական և առևտրի տարածքներում ներքին և արտաքին մակերեսները ներկելու համար, ինչպես նաև խաղալիքների, կահույքի և խաղահրապարակների համար:

Ներկերում կապարի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ազգային օրենսդրության և իրավաբանորեն պարտադիր չափանիշների կիրառումն է, որոնք արգելում են ներկերում կապարային հավելումների օգտագործումը: Նվազագույնը, երկրները պետք է դադարեցնեն կենցաղային դեկորատիվ կապարային ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը և հաշվի առնեն բոլոր տեսակի ներկերում կապարի սահմանափակման հնարավորությունը:

Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրներից մեկն է: Այս խնդիրը ճանաչվել է որպես Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման (ՔՆՄԿՌՄ/SAICM) քաղաքականության ի հայտ եկող նոր հարց: Կապարով թունավորումը մտավոր հետամնացություն է առաջացնում տարեկան մոտ 600,000 երեխայի մոտ և կարող է առողջական հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում:

Աղբյուրը`https://www.who.int/ipcs/lead_campaign/en/ http://sdg.iisd.org/news/israel-bangladesh-adopt-legislation-to-limit-lead-in-paint/

https://www.who.int/ipcs/lead_campaign/ru/

Страны принимают законы по ограничению свинца в краске

Continue reading

Հիսուն տարի անց… այս օրը կմնա մեր հիշողության մեջ


1969թ. վերջին զանգ

1969թ. վերջին զանգ

50 տարի անց

50 տարի անց

2019 թիվ, հոկտեմբերի 12… Հիսուն տարի անց Եղեգնաձորի թիվ 2 միջն. դպրոցի երրորդ շրջանավարտներն ավանդույթի համաձայն ոտք դրեցին հարազատ դպրոց, հնչեց դպրոցական զանգն ու արդեն հասուն, կայացած մարդիկ՝ ներշնչված օրվա խորհրդից զույգ-զույգ մտան դասարան, յուրաքանչյուրն զբաղեցնելով դպրոցահասակ տարիների իրենց տեղը: 

3

4

5

Մի պահ մանկացան ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վերհիշեցին իրենց վերջին դասն ու վերջին զանգը, դպրոցի տնօրինությանն ու երջանկահիշատակ մանկավարժներին, դրվագներ պատմեցին նրանց դասերից, ու յուրաքանչյուրը վերհիշեց Գաբրիելյանի, Ավետիսյանի ու Դավթյանի, Բեգլարյանի ու… բոլորի ականջ շոյող բարեմաղթանքները… Անահիտը, Գագիկն ու Լուսիկը, Սեդան ու Շավասպը, Էդիկն ու Հակոբը, Մելսիդան ու Զվարթը, Ռազմիկն ու Վոլոդյան, Հասմիկն ու Սաթիկը, Անահիտն ու Նունուֆարը… մեկիկ-մեկիկ արտասանեցին վերջին զանգին հնչած նրանց խոսքերը.

«Ձեզ այս տոնական օրվա հետ կապված մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում», կամ էլ թե՝«Դարձե՛ք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության և հասարակության համար, իսկ Դավթյանի մայրական խոսքերը թերևս ամենատպավորիչն էին. «Ես մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն և բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրի հաջողությամբ և երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունն ու բարեկեցությունը»   Սխալված չեմ լինի, որ ասեմ 50 տարի առաջ այս ցանկություններն ընկալում էինք որպես բարեմաղթանքի խոսքեր, բայց այսօր արդեն հասկանում ենք, որ դրանք կյանքում, մարդկային հարաբերություններում ամենակարևորն են:

… Ժամանակի թելադրանքով հրաժեշտ տվեցինք դպրոցին՝ միջոցառման երկրորդ մասը սկսելու համար: Խումբն արդեն համալրվեց «հարսն ու փեսաներով» ու շարունակվեց միջոցառումը բնության գրկում, սեղանների շուրջ: Բնականաբար նախ մեծ վշտով հիշեցինք անժամանակ կյանքից հեռացած մեր ընկերներին. Սեդային ու Էմիլին, Սասնիկին ու Ռաֆիկին…. աստված թող նրանց հոգին լուսավորի…

Սեղանի կառավարչի՝ Գագիկի առաջարկով ներկաները հանդես եկան, այլ կերպ ասած «հաշվետվությամբ» … Հերթով խոսեցին բոլորը. ուսումնական հաստատություն, աշխատանք, ընտանիք, թոռնիկներ, անգամ նաև ծոռներ… Այո՛, 50 երկար ու ձիգ տարիներ, որոնք լի են եղել հաղթահարելի ու անհաղթահարելի դժվարություններով ու նաև հաջողություններով, որոնց արդյունքում ձևավորվել են նոր ձեռքբերումներ, նոր խնդիրներ ու նաև նոր ավանդույթներ:

Թերթելով յուրաքանչյուրիս 50-ամյա պատմության էջերը, սխալված չեմ լինի, որ ասեմ այս պահին յուրաքանչյուրիս տեսադաշտում կինոժապավենի պես պտտվում են մանկության, դպրոցական տարիների հիշողությունները, որոնք անցյալը կապում են ներկայի հետ, իսկ ներկան արդեն խոսուն վկան է ապագայի: Ուրեմն թող բոլորիս ապագան լինի անհոգ: Դա է հաստատում անվերջ հնչող ուրախ երաժշտությունը, որը պարի է հրավիրում բոլորին, պարում են, պարում, վայելում ռիթմիկ և ուրախ հնչյունները, տեղ-տեղ էլ հուզմունքով իրար փարվում, որը վեր է ածվում հոգեթով հայացքների ու գգվանքի: Ակնհայտ երևում էր յուրաքանչյուրիս տոնական տրամադրությունը, այն տպավորիչ էր ու ակնահաճո: Իսկ միակ մասնակից թոռնիկը՝ Միլենան, իր անզուգական ձայնով, հոգեզմայլ երգերով նոր ջերմություն հաղորդեց բոլորիս: Ասվածի վկայությունն այն է, որ ժամեր անց մի շարք հրաժեշտի պարերից հետո սկսվում էր նորը, և մեծ դժվարությամբ ու ափսոսանքով միայն ուշ երեկոյան կարողացանք ազդարարել օրվա միջոցառման ավարտը՝ ակնկալելով նորանոր հանդիպումներ:

Շրջանավարտ Սվետլանա Դովլաթյան
«Վարդաձոր» մարզային թերթի խմբագիր

Մոր արյան մեջ կապարի բարձր մակարդակը կարող է երեխայի ճարպակալման պատճառ դառնալ


«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: 2016 թ-ին իրականացրել է հայաստանյան շուկա ներկրված ներկերում կապարի պարունակության հետազոտություն: Պարզել է, որ ներկերում առկա է կապարի բարձր խտություններ, որոնք  գերազանցել են միջազգային սահմանային թույլատրելի խտությունը:

Ստորև ներկայացված է տեղեկատվություն ծննդաբերության շրջանում մոր արյան մեջ հատնաբերված կապարի և ծնված երեխայի օրգանիզմի վրա դրա ազդեցության հետևանքների մասին:

Համաձայն նոր հետազոտության, արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող մայրերից ծնված երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման հավանականությունը 4 անգամ բարձր է։  «JAMA Network Open» ամսագրում հրապարակված հետազոտությունը համեմատել է արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող կանանցից ծնված երեխաների և կապարի ցածր պարունակությամբ կանանցից ծնված երեխաների քաշերը։ Հետազոտողները ուսումնասիրել են 1442 զույգ մայրերի և երեխաների տվյալները։ Արյան նմուշները վերցվել են ծննդաբերությունից  24-72 ժամ անց։ Հետազոտողները պարբերաբար, մանկության ողջ ժամանակահատվածում արձանագրել են երեխաների քաշը։

Continue reading

Ի պատասխան հազարավոր ընթերցողների հարցերին


Մի շարք հարցումների, թե ինչու չի տպագրվում «Վարդաձոր» մարզային թերթը, ասեմ որ ինձ համար էլ այդ խնդիրը ցավալի է: «Վարդաձոր»-ը մարզի միակ լրատվամիջոցն է: Այն հրատարակվում է 2002 թվականի հոկտեմբերից: Սկզբնական շրջանում տպագրվում էր ամիսը երկու անգամ, բայց ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով երկու տարի անց տպագրությունն իրականացվեց ամիսը մեկ անգամ՝ պետական աջակցության և բաժանորդագրության շնորհիվ:

Այս տարվա սկզբից, երբ դադարեցվեց պետական աջակցությունը՝ սուբսիդան, առաջացան ֆինանսական լուրջ խնդիրներ, որի պատճառով և դադարեցվեց թերթի տպագրությունը:

Հարգելի’ ընթերցող, այն չի լուծարվել, այլ ժամանակավորապես կասեցվրել է գործունեությունը: Ցավում եմ, որ այս տարվա ընթացքում չենք կարողացել մարզային լուրերը  տեղեկացնել Ձեզ… Այնուամենայնիվ լավատեսորեն եմ տրամադրված։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի։ Եթե կարողանանք ֆինանսական խնդիրը լուծել, նորից «Վարդաձոր»-ը  կհրապարակվի ու կգտնի իր ընթերցողին:

«Վարդաձոր» թերթի գլխ. խմբագիր

Ս. Դովլաթյան

Քանի որ թերթը չի տպագրվում, բնականաբար չի էլ թարմացվում էլեկտրոնային տարբերակը: Բայց որպես բացառություն առիթից  օգտվելով  Ձեզ  եմ ներկայացնում մի  քանի տեղեկատվություն։

***

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արարատ Գրիգորյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Օրեր առաջ խմբագրություն էր այցելել Գետափ գյուղի բնակիչ Արամ Մուրադյանը: Նա խնդրեց իր և հարազատների անունից երախտիքի խոսք ասել Եղեգնաձորի  հիվանդանոցի սրտաբան Խորեն Մկրտչյանին: Խստացանք մինչ թերթի հրապարակումը մեր էջում հրատարակել իրենց նամակը.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՈՒ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ԽՈՍՔ

Բարեմաղթանքներ անելիս՝ ծննդյան տոների կամ տարեդարձերի առթիվ, նշանավոր դեպքերի ու օրերի կապակցությամբ սիրով մեր հարազատների համար թվարկում ենք բառերի ու ցանկությունների մի շարք՝ առողջություն, հաջողություն, սեր, երջանկություն: Կարելի է էլի ավելացնել այս ցանկությունների շարքը, բայց նորից առողջությունը  գրավելու է առաջին տեղը: Իսկ ինչի՞ է հավասար այն կյանքը, այն առողջությունը, որ պարգևում է Հիպոկրատին երդում տված բժիշը, որն իր պարտականությունը կատարում է վստահ, անվարան, ճիգեր գործադրելով: Դա անբացատրելի զգացում է…

Բառեր չեմ գտնում բնութագրելու իմ համագյուղացի բժիշկ սրտաբան, Եղեգնաձորի  հիվանդանոցի գլխավոր մասնագետ Խորեն Մկրտչյանին: Բավական է ասել միայն երկու բառ՝ իսկական բժիշկ, որում արդեն ամեն ինչ ասված է… Ամանորի գիշերը գյուղում՝ Գետափում, հանկարծ վատացավ եղբայրս՝  Վարդան Մուրադյանը: Շտապ զանգահարեցինք  հիվանդանոց: Հերթապահում էր նույն ինքը՝ սրտաբանը: Բուժքրոջ գրանցումից շատ չանցած բժիշկը հիվանդի կողքին էր: Եղբորս վիճակը վատթարագույն էր: Սկսվեց կյանքի ու մահվան պայքարը: Հարազատներն արդեն կարծես հարմարվել էին դաժան մտքի հետ, բայց… քիչ անց բժշկի դեմքին թույլ ժպիտ երևաց և… «Շտապ Երևան է պետք հասցնել, – ասաց նա ու առանց հարազատների արձագանքին սպասելու անցավ գործի»:

Տեղափոխեցին Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ և Վարդանին պարգևեցին երկրորդ կյանք: Այժմ Վարդանի վիճակը լավ է, որի համար մեր երախտիքի ու շնորհակալության խոսքն ենք ուղղում երիտասարդ բժշկին՝ վայոցձորցիների համար արդեն հարազատ դարձած սիրելի բժիշկ Խորենին՝ մաղթելով նրան առողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք: Թող բազում ընտանիքներ վերագտնեն իրենց կորցրած առողջությունը՝ շնորհաշատ բժշկի նվիրվածության ու հոգատարության շնորհիվ: Եղե՛ք երջանիկ, սիրելի՛ Խորեն, և երջանկություն պարգևե՛ք անհրաժեշտաբար:

Վարդանին երկրորդ կյանք պարգևելու համար շնորհակալ ենք նաև Եղեգնաձորի հիվանդանոցի գլխ.բժշկի ժ/պ Կարեն Ասատրյանին ու բուժանձնակազմին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, ռեանիմատոլոգ Արամ Վարդանյանին:

Վարդանի հարազատներ

 

Թիվ 12/176/, հունվարի 10, 2019թ.


12

Շարունակել կարդալ →

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին արգելել կապարային ներկերի օգտագործումը


p1110302Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անդամ երկրների ուշադրությունը հրավիրում է ներկերում կապարի օգտագործման արգելման վերաբերյալ ազգային օրենսդրության մշակման անհրաժեշտության վրա: Կազմակերպությունը նշում է, որ ներկայումս գոյություն չունի կապարի ազդեցության անվտանգ չափաքանակ: ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 2016 թ.-ին կապարի ազդեցության հետևանքով արձանագրվել է 540.000 մահվան դեպք և հաշմանդամության կամ վաղաժամ մահվան պատճառով կյանքի 13.9 մլն կորսված տարի (DALYs):

kievyan 7

Կապարը բնության մեջ հանդիպող թունունակ մետաղ է, որը չափազանց վնասակար է մարդու առողջության, հատկապես` երեխաների համար: ԱՀԿ-ն նշում է, որ կապարը հանրային առողջապահության ոլորտում մեծ անհանգստություն պատճառող տասը քիմիական նյութերից մեկն է, որն անդամ պետություններից պահանջում է գործողություններ` աշխատողների, երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը պաշտպանելու համար:

p1110323

Մարդու առողջության համար կապարի բացասական ազդեցությունները հայտնի են և շատ երկրներ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

Այս մետաղի ազդեցությունը երեխաների օրգանիզմի, մասնավորապես նրանց մտավոր զարգացման վրա, ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լուրջ առողջապահական խնդիր: Կենցաղում շատերի, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուր են համարվում մեծ քանակությամբ կապար պարունակող ներկերը, որոնք շատ երկրներում լայնորեն օգտագործվում են դեկորատիվ նպատակներով, չնայած այդպիսի ներկերի համար գոյություն ունեն կապար չպարունակող այլընտրանքներ:

p1110467

Կապարի չափազանց բարձր պարունակությամբ ներկերն առաջվա պես հասանելի են այն զարգացող երկրների մեծ մասում, որտեղ կապարային ներկերի վերացման հարցերով Գլոբալ դաշինքի շրջանակում իրականացվել են հետազոտություններ: Continue reading

Թիվ 11 /175/, դեկտեմբերի 17, 2018թ.


11 (3)

Շարունակել կարդալ →

Թիվ 10 /174/ Նոյեմբերի 10, 2018թ


Безымянный

Շարունակել կարդալ →

Թիվ 9/173/, հոկտեմբերի 10, 2018թ.


Безымянный

Շարունակել կարդալ →

Թիվ 8 /172/ Օգոստոսի 30, 2018թ.


8

Շարունակել կարդալ →

Թիվ 7 /171/, օգոստոսի 10, 2018թ.


7777

Շարունակել կարդալ →

Փողոցային լուսավորություն Մալիշկա համայնքի կենտրոնական հատվածում և արևային չորանոց համայնքի բնակիչներին


IMG_20180808_151503181 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են Կիոտոյի համաձայնագիրը: Դա միջազգային փաստաթուղթ է, որը զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի (CO2, CH4, N2O, ֆտորքլորածխաջրածիններ) արտանետումները: Վերջիններս արտազատվում են մթնոլորտ ավանդական վառելիքի այրման ժամանակ, առաջացնում երկրագնդի շուրջը գազերից կազմված մի թաղանթ, որը թույլ չի տալիս երկիր հասած արևի ճառագայթներին անդրադառնալ տիեզերք, և առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում, կլիմայի փոփոխություն՝ երաշտ, անապատացում, չոր և շոգ եղանակ, բևեռների սառույցների հալոցք, ջրհեղեղ և այլն:

IMG_20180808_140334

Նման երեևույթներից խուսափելը հնարավոր է միայն էներգիայի ավանդական աղբյուրները (քարածուխ, նավթ, գազ և այլն) վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելիս:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ ՀԿ) 2017 թ-ի մայիսի 31-ից իրագործում է «Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի  Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի գյուղական բնակավայրերում վերականգնվող էներգիայի (ՎԷ) գործնական կիրառությունը և էներգախնայողությունը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և շրջակա միջավայրի կայունության նպատակով:


4 seminar in AygavanՍարքավորումների ընտրության հարցում կարևոր է նաև փորձագետներից ստացված տեղեկատվությունը, որ սարքն է երկարակյաց, որի դեպքում է էֆեկտիվության գործակիցը բարձր և այլն: Շահագործման ընթացքում տեխնիկական ինչ պայմանների դեպքում է սարքի աշխատունակ վիճակը պահպանվում: Continue reading

Թիվ 4/168/, մայիսի 3, 2018թ.


Այս տարվա գարնանային յուրաքանչյուր օր հագեցած էր իրադարձություններով, որոնք  հիմնականում վերաբերում էին Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին:

ՀՀ նոր սահմանադրության դրույթներով ամրագրված համակարգային նոր փոփոխություններն սկիզբ  առան համապատասխան լիազորություններով օժտված 4-րդ նախագահի՝ դոկտ. Արմէն Սարգսյանի ընտրությամբ՝ Ա/ժ-ի կողմից: Եվ այո, Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցավ խորհրդարանական համակարգի, որին հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության, ապա ապրիլի 9-ին երդմնակալության արարողությունը:

varchapet

Այն տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի Կարեն Դեմիրճյանի անվան հուշահամալիրում: Նորընտիր նախագահի մանդատը հաստատելուց հետո, արդեն պառլամենտական համակարգի անցած ՀՀ Ա/ժ-ն ներկայիս կառավարության գործունեությունն ավարտված համարելով՝ ձեռնամուխ է լինում նոր վարչապետի ընտրության ու վերջնիս գլխավորությամբ կառավարության նոր կաբինետ ձևավորելու պարտականությանը: Նո՛ր նախագահ, նո՛ր վարչապետ ու նո՛ր կառավարություն՝ Հանրապետության պառլամենտական նո՛ր համակարգով

Նոր Սահմանադրությամբ ապրիլի 9-ից հետո երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է, ուստի Նախագահ Ա.Սարգսյանը Ս.Սարգսյանին ընտրությունից անմիջապես հետո նշանակեց վարչապետ: Ի դեպ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին խորհրդարանի բոլոր խմբակցությունները, սակայն այդ իրավունքից օգտվեցին միայն իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականն ու Դաշնակցությունը: Ի դեպ երկրի քաղաքական կյանքը շատ լարված էր, երկրի քաղաքական դաշտում լուրջ անհանգստություն էր առաջացրել մարտի վերջին սկսված «Ելք» խմբակցության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» քայլարշավը, որը մեկնարկել էր Գյումրիից:

Շարունակել կարդալ →

 

Թիվ 2 /166/, Փետրվարի 28, 2018թ.


2

Շարունակել կարդալ →

Թիվ 1 /165/ Հունվարի 31, 2018թ.


Безымянный

Շարունակել կարդալ →

Թիվ 12 /164/, Դեկտեմբերի 29, 2017թ.


122222

Շարունակել կարդալ →

Թիվ 11 /163/ Նոյեմբերի 30, 2017թ.


111

Շարունակել կարդալ →

Թիվ 10 /162/, Հոկտեմբերի 30, 2017թ.


Безымянный

Շարունակել կարդալ →

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ  Ուսուցչի օրվան նվիրված  տոնական միջոցառումների  շրջանակում տեղի է ունեցել  հանրապետության մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողություն: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր  մասնակիցներին:

Նրանց թվում կային նաև Վայոց ձորից պարգևատրվածներ.

«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի  համար» անվանակարգ –  Ստեփան Ստեփանյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն), «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգ - Սոֆյա Հովսեփյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ):

Շնորհավորում ենք նրանց, ցանկանում նորանոր հաջողություններ:

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


·          Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով: Համերգը կազմակերպվել էր մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Տոնական համերգը եզրափակվեց հրավառությամբ:

·   Սեպտեմբերի 28-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) <<Քարե ժապավեն կյանքի մասին>> խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ներկաներին ողջունեց և մշակույթի նվիրյալին նորանոր ցուցահանդեսներ ցանկացավ Մ.Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսելով խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի մասին հուզված պատմեց խաչիկցի տատիկի սիրո ու խաչքարերի զորության հանդեպ ունեցած խորը հավատի մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին իր ուրախությունն ու հուզմունքը կիսելու համար: Հեղինակի հուզմունքը փոխանցվել էր դուստրերին, որոնցից ավագը՝ Նանեն ներկայացրեց իր սրտի թրթիռը, իսկ  Ռաֆայելան ներկաների ակնդրությանը ներկայացրեց իր ղեկավարած պարային համույթի սաների կատարումները: Գեղարվեստական համարներով հանդես եկավ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան՝ ֆլեյտահար Ջեմմա Խալաթյանը: Ներկաները հիացած պատկերված անրկնելի նկարներով ընթացքում իրենց սրտի խոսքն էին հղում Էդուարդին:

·         Սեպտեմբերի 11-ին Խաչիկ գյուղում կայացավ ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել. ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները: Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները:

6665

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի  դերասանի պատմությունն է. նա երկու շաբաթ պատահաբար գտնվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, շփվել գյուղացիների հետ, որի արդյունքում ծնվել է ֆիլմ նկարելու գաղափարը: Հերոսը թեկուզ հայերեն չի խոսում,  գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կարողանում են միմյանց հասկանալ: Բնականաբար այս պատմությունը համեմված է անեկտոդներով ու ասույթներով: Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Ֆիլմում նկարահանվել են Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը և այլոք:

Continue reading

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻՆ


Սեպտեմբերի 26-ին մարզպետ Հ.Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետ.բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով իրականացվում են շինվերանորոգման աշխատանքներ: Նա ծանոթացավ Արտաբույնքից դեպի Սմբատաբերդ և Ցախացքարի վանք տանող վթարային կամուրջ /հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4752.0 հազ. դրամ), Թառաթումբի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատի կառուցման (պայմանագրային գինը՝ 8250.0 հազ. դրամ), Սալլիի խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7425.996 հազ. դրամ), Եղեգիս համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4776.0 հազ. դրամ) և Հերմոն համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 5988.0 հազ.դրամ) ավարտված աշխատանքների որակին: Այդ նպատակով նա այցելել է նաև Աղնջաձորի ոռոգման ջրագծի կառուցման (պայմանագրային գինը՝ 11218.8 հազ. դրամ), Քարագլխի հանդիսությունների սրահի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7599.6 հազ.դրամ), Հորբատեղի մշակույթի տան հիմնանորոգման (պայմանագրային գինը-11067.0 հազ. դրամ) և Գողթանիկի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 9510.0 հազ. դրամ) շինհրապարակներ, հանդիպել շինարարների հետ, հետաքրքրվել է շինանյութերի մատակարարման ընթացքով և շինաշխատանքների կատարման որակով ու տեմպով: Այցից  հետո նա հանձնարարություններ է տվել քաղաքաշինության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահելու շինաշխատանքների կատարման որակն ու հետևել դրանց իրականացման ժամանակացույցին:

«Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն»


Հոկտեմբերի 9-11-ը «Մասնագիտական կրություն և ուսուցում-համագործակցություն» գերմանական ծրագրի շրաջանակում ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության, Արփա Պառնաս ընկերության, Արման Հախվերդյան գինու համտեսի սրահի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ անցկացվեց «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա դասընթաց:0085

Ծրագիր-միջոցառման նպատակն էր տեսական և գործնական դասընթացների կազմակերպման միջոցով, ինչպես քոլեջում, այնպես էլ Թանահատի վանական համալիրում, հարստացնելու ուսանողների գիտելիքները և հմտությունները Վայոց Ձորի պատմա-մշակութային հուշարձանների, նրանց պահպանության, վերականգնողական աշխատանքների, մաքրության պահպանման վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 20 ուսանողներ և դասախոսներ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնագետներ, գիտաշխատողներ, մշակույթի նախարարության և բիզնես հատվածի ներկայացուցիչներ: Continue reading

ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ՜ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Սեպտեմբերի 23-ին մարզպետարանի խորհրդակցությունների սրահում մի շարք հկ-ների ու մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ մարզպետ Հարություն Սարգսյանն  ու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի ղեկավարները հանդես եկան ընթացիկ տարվա  ութ ամիսների գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությամբ: Այն կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վարչությունների և ԶԾՎ բաժնի ղեկավարները ներկայացրին իրենց կողմից համակարգվող բնագավառներում անցած 8 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները և պատասխանեցին ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մթերումների գործընթացին ու մարզի զարգացման ծրագրերին: Վերջում մարզպետի ամփոփումից հետո տրվեց մի շարք հարցերի պարզաբանում ու քննարկվեց դրանց հետ կապված առաջարկություններ:

Թիվ 9 /161/, Հոկտեմբերի 10, 2017թ.


Безымянный

Շարունակել կարդալ →

ԵԿԵՔ ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ


009

Մեր հայրենակից 32 ամյա Արմեն Հովիկի Հակոբյանի մոտ երկու տարի առաջ ախտորոշվել է երիկամային քրոնիկ անբավարարություն: Երկարատև բուժումից հետո նշանակվել է դիալեզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ: Այսօր արդեն նրա կյանքը փրկելու համար բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ երիկամի փոխպատվաստում, որի համար անհրաժեշտ է բավականին գումար, իսկ նրա ընտանիքի հնարավորությունները սուղ են: Նրանք ապրում են Ելփին գյուղում, այսօր դիալեզի կուրսերը ժամանակին շարունակելու պատճառով Արմենը գտնվում է Երևանում:

008

Հարգելի վայոցձորցի, նրա մայրը՝ Մարգարիտ Հոբիկի Սաֆարյանը, Վայքից է, նա դիմում է նաև իրեն ճանաչողներին, մտերիմներին ու հարազատներին. «Դիմում եմ Ձեզ խնդրանքով. Արմենս արդեն 32 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս /5 և 6 տարեկան/ տղա երեխաներ: Երկարատև բուժումներն արդյունք չտվեցին, կյանքի ցուցում էր դիալեզը, արդեն մեկ տարուց ավելի է՝ շաբաթը 3 անգամ անցնում է դիալեզի կուրսերը: Բժիշկները տղայիս կյանքը փրկելու համար առաջարկում են անհապաղ երիկամի փոխպատվաստում: Ընտանիքս գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, նպաստառու ենք: Գումարն անհրաժեշտ է թե՛ դիալեզի հերթական կուրսերի ժամանակ օգտագործվող դեղորայքի /որոնք շատ թանկ են/, և թե՛ ընթացիկ ծախսերի համար: Մինչև հիմա օգնել են հարազատներս ու մտերիմներս: Այսօր արդեն բավականին մեծ գումար է հարկավոր այդ վիրահատությունը Հայաստանում կատարելու համար, իսկ դրա հնարավորությունը չունենք:  Խնդրում եմ բարեգութ մարդանց, օգնել որդուս… Այդ նպատակով ՎՏԲ և ԱԿԲԱ ԱԳՐԻԿՈԼ բանկերում բացվել է հաշվեհամար իմ՝ Մարգարիտա Հոբիկի Սաֆարյան, անունով. խնդրում եմ Ձեզ դրամական փոխանցումներ անեք ստորև նշված հաշվեհամարներին: Շնորհակալ ու երախտապարտ կլինեմ, եթե օգնեք որդուս վիրահատության հարցում… մեծ հույսեր եմ կապում Ձեզ հետ»: Օգնելով Արմենին, կփրկեք մի երիտասարդի կյանք, երջանկություն կպարգևեք նրա ընտանիքին ու նրա բալիկներին:  Continue reading

Թիվ 8 /160/, Օգոստոսի 30, 2017թ.


Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը

001

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման:

Շարունակել կարդալ →

Թիվ 7 /159/ Հուլիսի 30, 2017թ.


77

Շարունակել կարդալ →

ՎԱՅՔԻ ԴՊՐՈՑԸ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ


Մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառում, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել <<Արարատյան բակալավրիատ>> նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են ծրագրին միացող առաջին դպրոցները: ՀՀ Նախագահը նախ ողջունել է մասնակիցներին ու շնորհավորել այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում, ապա շնորհակալագրեր է հանձնել ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած լավագույն դպրոցներին:

69

Նրանց թվում էր նաև Վայքի ավագ դպրոցը, որին ուղղված շնորհակալագրում գրված է. Continue reading

Մեր ընթերցողն արդեն տեղեկացված է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի բարեկամության մասին: Առավել մանրամասն Սիրան Սարգսյանի թղթակցությամբ.


«Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամը (ԱՕԱԿՀ) Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մասնագիտական ուսումնական հաստատություններում բարեգործություն է իրականացնում:

211

ԱՕԱԿՀ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման, ինչպես նաև ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Հայաստանի 9 քոլեջներում ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցներ են բացվել:

Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությամբ ապահովել հատկապես Հայաստանի գյուղական շրջանների երիտասարդներին, ովքեր անապահով ընտանիքներից են: Այդ շրջանավարտները, չհեռանալով մարզերից՝ ձեռք կբերեն աշխատանք, կապրեն հայրենիքում և  վառ կպահեն հայրենի օջախները: Հիմնադրամը նաև վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութեր ու գրքեր տրամադրում անապահով ընտանիքների երիտասարդներին:

ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ձեռք է բերել տարբեր լսարանային և լաբորատոր գույք, ինչպես նաև հիմնադրամն աջակցել է բազմապիսի միջոցառումների: Continue reading

Կոճապղպեղ՝ ինչ է իրենից ներկայացնում.


2

Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ (ըստ Ա. Ամասիացու)։ Այն բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։ Հողի մեջ թաքնված է բույսի հիմնական հարստությունը` կոճղարմատը, որի ստորին մասում կան արմատներ։ Վաճառվում է ամբողջական կոճղարմատը կամ դրանից ստացված փոշին, որոնք զգալիորեն տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ և նաև համով։ Թարմ կոճղարմատի հատույթը սպիտակ է, ժամանակի ընթացքում պտղարմատը ստանում է դեղնավուն երանգներ։

400 գրամ հումքի էներգետիկ արժեքը 80 կկալ է, սննդային արժեքը` 17,8 գ ածխաջրեր, այդ թվում` 1,7 գ շաքարներ և 2 գ սննդային մանրաթել, նաև 0,75 գ ճարպեր և 1,82 գ սպիտակուցներ։ Փոշու էներգետիկ արժեքն արդեն 336 կկալ է, ածխաջրատների քանակը` 71,6 գրամ է (3,4գ շաքար, 14,1 գ սննդային մանրաթել), ճարպ` 4,2 գ, սպիտակուցներ` 9 գ։ Կոճապղպեղը հարուստ է կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով, բույսին բնորոշ զինգիբերեն եթերային յուղով (1-3% թարմ արմատում) և փոշուն բնորոշ ֆենիլպրոպանային միացություններով (զինգիբերոլ, շոգաոլ, զինգիբերեն, ֆելանդրեն) և այլն։

Այժմ տեսնենք, թե ինչ  խորհուրդ է տալիս դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Կոճապղպեղ  կամ  իմբիր օգտակար հատկանիշներ Continue reading

Ինչպես փոխել վարորդական վկայականը


Վարորդական իրավունքի վկայականի ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է վարորդական իրավունքի վկայականով և անձնագրով դիմել ՃՈ ՀՔԲ, նկարվել և մեկ օրվա ընթացքում ստանալ նորը: Ընդ որում՝ կապ չունի, թե վարորդական իրավունքի վկայականի վավերականության ժամկետից հետո որքան ժամանակ է անցել:

ԽՍՀՄ-ի ժամանակ տրված կամ ժամկետի նշում չունեցող վարորդական իրավունքի վկայականները փոխվում են առանց որակավորման քննություններ հանձնելու:

Կորած վարորդական իրավունքի վկայականի կրկնօրինակն ստանալու համար պետք է վճարել 12.000 դրամ և նկարվել: Դրանից հետո անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական իրավունքի վկայական` 20 օր ժամանակով: Կորած վկայականի կրկնօրինակը տալու դեպքում փաստաթղթերը քննական մարմին ներկայացնելու օրվանից 15 օր անց նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական իրավունքի վկայական:

ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ


1Ինչու՞ Վիլյամ Սարոյանը բաժանվեց իր գեղեցկուհի կնոջից․(Կենսագրական էջերից) Ընկերական հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Քերոլ Մարկուսի հետ: 17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերել է Սարոյանին: 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան…. Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ. լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Արամը: 1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը` լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների: Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը: 12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»: Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերի մուտքն արգելված է»: Եվ վերջապես, Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց. -Ես հրեա եմ: Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից. -Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել: Continue reading

Վեոլիա Ջուր ՓԲԸ –ի Հանրային կապերի ծառայության armlur.am – ին տված տեղեկությամբ Վայք քաղաքում եղել է խնդիր, գտնվել է նաև լուծում


Վայք քաղաքը սնող 500 մմ տրամագծով պողպատե ջրատարի վրայի վթարները 12 տարվա պատմություն ունեին: Տեղանքով պայմանավորված` դրանք վերացնելը անընդհատ հետաձգվում էր: Հունվարից Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջրի» համար դա բացատրություն չէր, եւ ոչ էլ արդարացում: Կա խնդիր, ուրեմն պետք է եւ լուծում գտնվի: Առավել եւս, որ վթարները փնտրելու վայրը մոտավորապես հայտնի էր. Ջերմուկի խճուղու 29 հասցեից մինչ «Կամուրջ» թաղամասի հարակից տարածք: «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Գոտիավորման խումբը» հատուկ սարքերով` հոսքաչափով և ակվաֆոնով Երևանից օգնության հասան «Վայք» տեղամասի աշխատակիցներին: Տեղում վթարի որոնողական աշխատանքներ սկսվեցին: 5 վայրում հայտնաբերվեցին «գաղտնի» վթարներ: «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը հեռախոսով մեզ պատմեց, որ, ճանապարհի միջպետական նշանակությամբ պայմանավորված, վթարի վերացմանը ձեռնամուխ լինելուց առաջ, պահանջվում էր պատկան մարմիններից շինաշխատանքների թույլտվություն ստանալ: Հաջողվեց: Բայց եւ նույն հանգամանքից ելնելով, հարկ էր գործն անել հնարավորինս արագ: Սկզբում կատարվեցին քանդման աշխատանքներ, հողը բացվեց ու խնդրահարույց կետերը հայտնաբերվեցին: Այնուհետեւ եռակցման միջոցով ջրագծի վթարները վերացվեցին: Ճիշտ է, վայքեցիները մի ամբողջ օր առանց ջուր մնացին, սակայն նրանք գիտեին, թե դա ինչով է փոխարինվելու. վայրկյանում տնտեսված 25-30 լիտր ջրաքանակ, որը է՜լ ավելի բարելավվեց առանց այդ էլ կանոնավոր ջրամատակարարումը քաղաքում:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՇՈՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խոշորացվող համայնքների խնդիրներին նվիրված քննարկում: Մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրեց հյուրին, որն էլ խոսեց գործընթացի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների մասին, ապա ներկայացրեց տեղեկություն միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումների, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունների վերաբերյալ: Մի շարք խնդիրների մասին խոսեց ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջում խոշորացվող Խաչիկ, Գնիշիկ, Արենի, Արտաբույնք, Վերնաշեն համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին բանախոսներին, որոնք էլ հանգամանորեն պատասխանեցին բոլորին, նաև պարզաբանելով, որ միավորման արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջանալու են ֆինանսական խնայողություններ, որոնց միավորված չափը հնարավորություն է տալու  բնակավայրերում իրականացնելու առավել  մեծ թվով սպասարկման ծառայություններ կամ կատարելու զարգացման ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինասավորումները:

Ավարայրի ճակատամարտի 1566-րդ տարելիցին նվիրված արարողություններ Վայոց ձորում


Մայիսի 25-ին  Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ  Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց  անցկացվեց «Ճանաչենք  451թ. Ավարայրի ճակատամարտի վայոցձորյան քարե հիշատակները» խորագրով երթ, որը նվիրված էր Վարդանանց  պատերազմի 1566-րդ տարելիցին: Մոմիկի արձանի մոտ էին հավաքվել Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի և տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներ, բարձր դասարանների աշակերտներ, Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամներ, ՊՄՊ մարզային ծառայության և  «Արփի» արգելոցի աշխատողներ:

103

Երթի ակտիվ մասնակիցները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի գլխավորությամբ, դրոշներով, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»  կտավի պաստառներով, հուշարձանների պահպանությանը նվիրված կարգախոսներով Նարեկացու փողոցով ժամը 13-ին շարժվեցին դեպի «Քյոշկ» ամրոց, որտեղ 1566 տարի առաջ տեղի է ունեցել Ավարայրից հետո ամենամեծ ճակատամարտը: Երթն ուղեկցվում էր շարականներով ու հայրենասիրական  երգերով: Continue reading

ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 8-ին Երկրապահի օրն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Երկրապահի օրվա առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Հայաստանի օրհասական օրերին, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ շատերը զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ:

Ս.Պատարագին ներկա էին ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ և Երկրապահ կամավորական միության անդամները՝ գլխավորությամբ մարզի Երկրապահ կամավորական միության փոխնագահ, աֆղանական պատերազմի մասնակից, 1994թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը «Սու» կործանիչը խոցող, Քառօրյա պատերազմի ժամանակ Եղեգնաձորի ջոկատի հրամանատար, Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Արամի Սեդրակյանը: Հավարտ Ս.Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հիշատակի համար:

***

151

Մայիսի 17-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս «Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով: Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի: Ժյուրիի կազմում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը: Continue reading

ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍ Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


39

Ավանդույթի համաձայն ամեն տարի Մայիսի 18-ը հանրապետությունում նշվում է  թանգարանների միջազգային օր: Այս տարի Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը օրը նշանավորեց Արցախի պաշտպանության դիրքերում զոհված վայոցձորցի լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթով, որը կազմակեպվել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հերոսի անունը կրող դասարանի աշակերտների ուժերով: Սրահում ցուցադրված էին նրա աշակերտական, ուսանողական ու հայրենասիրությամբ աչքի ընկնող, զինվորական կյանքը բնութագրող աշխատանքներ ու նյութեր: Միջոցառմանը մասնակցում էին նրա հարազատները, ուսուցիչներն ու մտերիմները: Հերոսի դպրոցական ու զինվորական տարիները բնութագրեցին թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կ.Ստեփանյանը, դասղեկ Ա.Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Մանուչարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա.Ղազարյանն ու ուսուցիչներ, դասընկերներ: Այն եզրզփակվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻՑ Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ


Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ ու մասնակցությամբ՝ երկրապահ կամավորականների ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղեգնաձորի բնակիչների, տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին:

***

 Մայիսի 26-ին դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզում գործող միջնակարգ և ավագ դպրոցների 518 աշակերտներ հրաժեշտ են տվել հարազատ դպրոցին ու սիրելի ուսուցիչներին: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ այցելել են դպրոցներ և մասնակցել տոնական վերջին դասերին: Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել սամանապահ Խաչիկ համայնքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը, փոխմարզպետներ Ս.Թարվերդյանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոցի, իսկ Մելս Հարությունյանը Ազատեկի միջն. դպրոցի Վերջին զանգին: Նշենք, որ բոլոր դպրոցներում հնչեցվել է շրջանավարտներին ուղղված մարզպետի շնորհավորական ուղերձը:

***

Մարզային գրադարանում տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթ` <<Մեր միասնության խորհրդանիշը>> խորագրով: Մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Մ.Հարությունյանը, Հայրենական պատերազմի վետերան` Ս.Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Ցերեկույթին ներկայացվեց հայ ժողովուրդի անցած ուղին, սկսած Հայրենական Մեծ պատերազմից, Շուշիի փառապանծ ազատագրումից մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ


23Վարչապետ Կ.Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղողի գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Continue reading