ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Տարեց տարի ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ավելանում են նոր մասնագիտություններ և թարմացվում են ուսումնական ծրագրերը, ինչու չէ, նաև միջոցներ են ձեռնարկվում համալսարանի գործունեության աշխարհագրական ընդլայնումն ապահովելու ուղղությամբ: Դա է վկայում ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի նիստում կայացած այն որոշումը, ըստ որի Եղեգնաձոր քաղաքում բացվում է նշյալ համալսարանի մասնաճյուղը: Այն կտեղեկայվի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերջին տարիներին վերանորգված և բարվոք վիճակում գտնվող մասնաշենքում:

ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղը կապահովի տնտեսագիտական կրթություն` ֆինանսների, հաշվապահության, զբոսաշրջության, կառավարման մարքեթինգի և այլ մասնագիտացումներով:

Մասնաճյուղի հետ կապված մյուս մանրամասները` մեր հաջորդ համարում:

Հարկ է նշել, որ ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը:

Է.Ղազարյանը  ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, ծառայողի ընտանիքում: Ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, որի կառավարման ֆակուլտետի մենեջմենթ մասնագիտությունն ավարտել է 1998 թվականին: Նույն թվականին ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասպիրանտուրա. ավարտել է` պաշտպանելով ատենախոսություն «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները ՀՀ-ում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

էԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

էԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ կառավարման դպրոցում մասնակցել «ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները» թեմայով կայացած կարճատև ուսուցման դասընթացին և ստացել որակավորման բարձրացման հավաստագիր: Ընդունվել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց, որն ավարտել է Ստրասբուրգում:

1999 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասավանդում է «Հանրային կառավարման համակարգ»,  «Մենջմենթի հիմունքներ» առարկաները:

Որպես դասախոս 2003 թվականից մասնակցում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում համայնքների ղեկավարի և նրանց աշխատակազմերի, ինչպես նաև համայնքի ավագանու անդամների վերապատրաստման, 200-ից նաև համայնքների միությունում` համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման դասընթացներին:

Աշխատել է.

98-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում` առաջատար մասնագետ, 99-ին` ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչությունում` առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ: 2000-2001թ-ին Եվրոմիության Tacis-ի  «Աջակցություն Հայաստանում քաղ.ծառայության բարեփոխումներին» ծրագրում` կառուցվածքային բարեփոխումների փորձագետ, ապա ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչությունում` վարչության պետի տեղակալ, «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ում` Մարքեթինգի գծով տնօրեն, իսկ 2003-ից մինչ 2007 թվականը` ընկերության նախագահի խորհրդական:

Համագործակցում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրներով զբաղվող մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցել դրանց խնդիրներին նվիրված բազմաթիվ տեղական և միջազգային կոնֆերանսների և գիտաժողովների: Continue reading