Թիվ 6 /158/, Հունիսի 30, 2017թ.


tiv 6

Շարունակել կարդալ →

Թիվ 12/152/, դեկտեմբերի 28, 2016թ.


 

12

Շարունակել կարդալ →

ՍԻՐԵԼԻ′   ՈՒՍՈՒՑԻՉ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ


2

Սիրելի′  ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  ենք  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Մեզ համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց են  ուսուցիչ կոչել, և պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»: Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է: Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:  Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը: Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Թիվ 10 /150/, հոկտեմբերի 25, 2016թ.


68

Շարունակել կարդալ →

ՄԵՐ  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ


 Հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն ամբողջական դարձավ նոր կառավարության կազմը. ՀՀ Նախագահի հրամանագրերով Պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Մովսես Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար է վերանշանակվել Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Յուրի Խաչատուրովը: Նորանշանակ Պաշտպանության նախարարի նշանակման հետ կապված տարաձայնությունները փարատելու նպատակով ՀՀ Նախագահը հանգամանորեն խոսեց նոր Սահմանադրությամբ մեր երկրի պետական կառավարման համակարգում Պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին: Այն է, որ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը, ոչ թե նախարարը:  Նախարարը պետք է զբաղվի ռազմաքաղաքական դիվանագիտությամբ, Զինված ուժերի ամբողջական մատակարարմամբ, գնումների կազմակերպմամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Անհրաժեշտ է ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ: Հանրապետության Նախագահը ընդգծում է նաև, որ երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են նաև Պաշտպանության նախարարության հնարավորությունները, և հույս է հայտնում, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: «Պաշտպանունակությունը միայն Պաշտպանության նախարարությունը  չէ»,– ավելացնում է նախագահը: Մնում է մեզ շնորհավորել նոր  նշանակումների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և հուսալ, որ նրանցից յուրաքանչյուրն իր ողջ ներուժը կներդնի հայոց բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության կառուցվածքին, ապա այստեղ ևս կատարվել է փոփոխություն, ըստ որի քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են. ներկայացնում ենք նոր անվանումներով՝ 1) Աշխատանքի և սոցիալական հարցերի, 2) Առողջապահության, 3) Արդարադատության, 4) Արտաքին գործերի, 5) Արտակարգ իրավիճակների, 6) Բնապահպանության, 7) Գյուղատնտեսության, 8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության (էկոնոմիկայի նախարարության փոխարեն) 9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, 10) Կրթության և գիտության, 11) Մշակույթի, 12) Պաշտպանության, 13) Սպորտի և երիտասարդության հարցերի, 14) Սփյուռքի, 15) Տարածքային կառավարման և զարգացման, 16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, 17) Ֆինանսների, 18) ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, 19) Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններ:

Անդրադառնալով խաղողի մթերման խնդիրներին մեզանում գրանցվում է նոր մոտեցում. առաջին անգամ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ պետությունը` ինքը, կարող է վերցնել սննկացող ընկերության կառավարումը` փորձելով առողջացնել այդ ընկերությունը` թույլ չտալով, որպեսզի փակվեն աշխատատեղեր և գյուղացիները զրկվեն իրենց բերքի գումարներից: Պետության կողմից նման մոտեցումը ողջունելի է. «Որքան էլ պետությունը ամենաարդյունավետ կառավարիչը չէ,-իր խոսքում ասել է վարչապետը,-այնուամենայնիվ, ավելի սրտացավ և հետևողական կլինի նման դեպքերում, քան մեր առևտրային բանկերը, որոնք բիզնեսին տրամադրում են այնպիսի ծանր պայմաններով վարկեր, որ գործարարներն ուղղակի հայտնվում են քաոսի մեջ»: Ասածի վառ օրինակն է աղավնաձորցիների խնդրի լուծումը:

6 Continue reading

Դաշինք աշխատանքի և դպրոցի հետ…


306Այս նշանաբանով է իր գործունեությունն սկսել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Կարապետի Ղազարյանը: Նա ծնվել է 1956թ. հունիսի 17-ին Վայքի տարածաշրջանի Ազատեկ գյուղում, սովորել է տեղի միջն. դպրոցը: Դպրոցական տարիներն անցնում էին, իսկ Արփիարի առջև անհայտ հեռաստաններ էին, սպասումներ ու մտորումներ… որ ուղին ընտրել. տարիների հետ խորանում էր պատանու գիտելիքները պատմության, աշխարհագրության ու հատկապես գրականության մեջ… Դասարանի տղաները հաճախ էին հավաքվում ու պատմում իրենց երազանքների մասին. մեկն ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, մեկը՝ զինվորական, մյուսը՝ տիեզերագնաց… սերը պատմության ուսուցչի հանդեպ գերիշխում էր, իսկ պատանին չէր համարձակվում վերջնական որոշում կայացնել և գերադասում էր լռել, ու լռել: Բայց հոգու խորքում փայփայում էր ավագ եղբոր՝ Ֆերդինանդ Ղազարյանի մասնագիտական խրատներն ու խորհուրդներն այն մասին, թե կյանքում որքան կարևոր է ազգիդ պատմությունն իմանալը, և որ դպրոցում  կամային սերունդ դաստիարակելու համար շատ ավելի կարևոր է տղամարդ մանկավարժի առկայությունը: Ու մինչ հրաժեշտ կտար դպրոցին նա իր երազանքների մասին առաջինը խոստովանեց հենց եղբորը, որն այդ տարիներին արդեն շրջանում մեծ ճանաչում ուներ իր բեղուն ու արդյունավետ գործունեությամբ: Continue reading

«Հույս հայի օջախին» ծրագիրը մեկնարկեց 2-րդ փուլը


Այս տարվա «Վարդաձորի»  թիվ 6-ից մեր ընթերցողը տեղեկացավ, որ հունիսի 1-ից «Հույս-98» Վայոց Ձորի զարգացման հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Վայքի տարածաշրջանի յոթ գյուղական համայնքներում` Արին, Սերս, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Գոմք, Հերհեր և Վայք քաղաքում իրականացնում է «Հույս հայի օջախին» ծրագիրը:

Ըստ պլանավորված ծրագրային աշխատանքների՝ օգոստոս ամսին սկսվեց երկրորդ փուլը, ըստ որի կայացան համայնքային իրազեկման հանդիպումներ, որոնց ժամանակ լուսաբանվեց Հայաստանում պտղի սեռի կանխակալ ընտրության դեմ պայքարի թեման: «Հույս հայի օջախին» ծրագրի խնդիրներից էր շահառու համայնքներում դրականորեն փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի շուրջ Վայքի և հարակից 7 գյուղական համայնքների ազգաբնակչության գիտելիքները, վերաբերմունքը և ընկալումները, ինչպես նաև գրանցել զգալի կրճատում պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատման ոլորտում: Թեմայի շուրջ  հունիս-հուլիս ամիսներին «Հույս հայի օջախին» ծրագրի շահառու համայնքներում Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ն իրականացրեց համայնքային իրազեկման հանդիպումներ, ինչի արդյունքում կազմվեցին ՀԱԽ-եր /համայնքային ակտիվ խմբեր/: Վայքում և ծրագրի շահառու բոլոր 7 գյուղական համայնքներում ստեղծված ՀԱԽ-երը ըստ ծրագրով նախատեսվածի իրենց առաջարկություններով և համապատասխան աշխատանքային գործունեությամբ կնպաստեն ընտրված համայնքներում երեխա ունենալը սեռով պայմանավորելու և սեռով պայմանավորված հղիության արհեստական կանխարգելմանն ուղղված մշտադիտարկման, համայնքի անդամների ներգրավման կայուն մեխանիզմների ձևավորմանը: Սեպտեմբեր ամսին կայացան «Հույս հայի օջախին» ծրագրով նախատեսված համայնքային ակտիվ խմբերի ամփոփիչ  հանդիպումները, որոնք ծառայեցին որպես հիմք՝ գնահատելու տարածաշրջանի ազգաբնակչության շահագրգռվածության աստիճանը ծրագրի առաքելության շրջանակներում՝ ի շահ համայնքի անդամների: «Հույս հայի օջախին» ծրագրի ավարտին Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ն Վայքի «Անուրջներ» պարախմբի սաների մասնակցությամբ  կազմակերպեց ֆլեշմոբ՝ նվիրված Հայաստանում պտղի սեռի կանխակալ ընտրության դեմ պայքարին:

Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սեպտեմբերի 11-ին  այս տարի ևս առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն: Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

77

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ովքեր մասնակցել էին առաջնորդարանում կազմակերպված ամառային ճամբարին: Continue reading

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ


ՍԵՓԱԿԱՆ  ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

***

 

Սեպտեմբերի 19-ին առանձնակի ուրախ տրամադրություն էր Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Ուսանողներն ու մանկավարժները, ծնողներն ու հյուրերը սպասում էին կարևոր իրադարձության, որը ոմանց համար նաև անակնկալ էր լինելու. հիմնվելու էր ռոբոտաշինության լսարան և… 18:00-ին իր տիկնոջ՝ տիկին Օֆելյայի հետ քոլեջ այցելեց ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը:

Մեր նախորդ տարիների համարներից տեղյակ եք, որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը բավականին աջակցություն է տրամադրել քոլեջին սարքավորումների ու շինանյութերի տեսքով, որի արդյունքում մի շարք ծրագրեր են իրականացվել նոր մասնագիտությունների ուսուցման ու լսարանների բարեկարգման համար:

Այս այցելության նպատակն էր հիմնել լաբորատորիա, որտեղ անվճար հիմունքներով կգործի  ռոբոտիկայի խմբակ: Ի դեպ խմբակին կարող են հաճախել ոչ միայն քոլեջի ուսանողները, այլ նաև մարզկենտրոնի ու հարակից բնակավայրերի աշակերտները: «Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- ասաց բարերարը,- ուրախ եմ մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը: Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից»,- իր խոսքը եզրափակեց նա: Եվ զրույցից պարզ դարձավ, որ այն դնելու է ինժեներական  կրթության զարգացման հիմքը, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն: Ուրախալի էր այն փաստը, որ արդեն կային երեխաներ, որոնք փորձում էին հասկանալ առաջին քայլերը, որի հիմքը կարծես թե ծրագրավորումն է,  հետագայում նաև ռոբոտաշինությունն ու եռաչափ մոդելավորումը: Continue reading