ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԻ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ


 


Վերջին շրջանում շատ է խոսվում տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու մասին, ու հանրապետական լրատվամիջոցներն էլ հաճախ են հետաքննություն անցկացնում գյուղական բնակավայրերի նման ընտանիքների խնդիրների վերաբերյալ: Նման հարցումով մեզ ևս որպես մարզային լրատվամիջոց դիմել էին և խնդիր էր դրված ուսոմնասիրություն անցկացնել Հերմոն գյուղում: Այն ներկայացնում ենք նաև Ձեզ.

244 բնակչություն ունեցող Հերմոնն ունի շատ պատասխանատու գյուղի կարգավիճակ: Մարզկենտրոնից 29կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Մենք տեղեկացանք, որ գյուղում կան երիտասարդներ /ու ոչ միայն/ որ տարվա մեծ մասը գնում են արտագնա աշխատանքի, որի արդյունքում հոգում են ընտանիքի հոգսը: Այդ խնդիրներին քիչ թե շատ տեղեկանալու համար որոշեցինք այցելել նրանց, բայց օրվա երկրորդ կեսին, որ նրանք ազատված լինեն օրվա գործերից, որ մեր զրույցը ստացվի:

… Եվ արդեն Հերմոնում ենք… այստեղ էլ կյանքն արթնանում ու քուն  է մտնում մարզի մյուս գյուղերին բնորոշ տրամադրությամբ: Տարիքով տղամարդիկ հավաքվում են գյուղամիջում, ակտիվ զրույցի բռնվում, երեխաներն էլ ավարտած դասերը փոքրիկ խմբերով հեռանում են դպրոցից: Այստեղ էլ հանդիպեցինք ուսուցչուհի Նաիրա Մնացականյանին, որի ուղեկցությամբ էլ առաջինն այցելեցինք Ասյա Մարտիրոսյանին:

Այո, իմ որդին գտնվում է Մոսկվայում,- ասաց նա,- արդեն երրորդ տարին է: Շատ մոտիկ բարեկամի ընկերակցությամբ տարվա 3-4 ամիսն աշխատեցնում է ավտոլվացման կետ …

Մինչ մենք զրուցում էինք, սուրճի սկուտեղով մեզ մոտեցան երկու երետասարդ կանայք:

– Հարսս է,- շարունակեց Ասյան,- Սվետլանան, երեխայի է սպասում, մյուսն էլ աղջիկս է` Արփինեն: Նա Երևանում է բնակվում, եկել է մեզ մոտ մինչև  ծնվի թոռնիկս, որ նեղություն չքաշենք: Continue reading

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

5361

Փետրվարի 4-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքներին, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 101%: 2012թ. համեմատությամբ եկամուտների ցուցանիշն աճել է 17,3%-ով կամ 194,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 104,7%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 42%-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,3%-ով, գույքահարկինը` 110,2%-ով: Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` պատասխանատուներին հորդորեց շարունակել այդ ուղղությամբ մշտական հետեւողական աշխատանքները:

Քննարկվեցին նաեւ մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Զեկուցվեց, որ մարզի 44 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված 17-ում: Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակին և սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի սոց. ապահովության ու առողջապահության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ սոցիալական ոլորտի մի խումբ աշխատողներ:

Վայքի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Արմեն Մարգարյանն արժանացավ ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

***

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է   164 ընտանիք:

2. Նպաստի իրավունք է ունեցել 2064 ընտանիք, Continue reading

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 140 ԱՄՅԱԿԻՆ


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոց

Դեկտեմբերի 13-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Այն կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր  Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկն ու Աննան ներկայացրին դպրոցի հիմնադրման պատմությունը, դպրոց, որտեղ իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին  հուշանվերներով: Continue reading

Հայտարարություն


 

Վայոց ձոր մարզի <<Հորբատեղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի  2014թ. տարվա կարիքների համար առաջացել է տրանսպորտային ծառայությունների մատուցման անհրաժեշտություն Արտաբույնք-Հորբատեղ-Արտաբույնք երթուղով` 10 անձի համար: Խնդրում ենք ցանկություն  ունեցողները գնային առաջարկով դիմեն դպրոցի տնօրինությանը 099-02-17-37 հեռախոսահամարով, կամ այցելեն դպրոց:

Հորբատեղի հիմնական դպրոցի տնօրինություն

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ


 

***

ՋԱՆԻԿ  ԱՍԼԱՆՅԱՆ

 

 

Վայոց ձորի ազգագրություն

Լույս է տեսել <<Վարդաձոր>> թերթի բարեկամ, մշտական ընթերցող Ջանիկ Ասլանյանի հերթական 10-երորդ` <<Վայոց ձորի ազգագրություն>> աշխատությունը, որը նվիրված է Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի բնակչության պատմությանը, սովորույթներին, զբաղմունքներին, կենցաղին, հավատալիքներին ու բարբառներին: Սիրահարված լինելով իր չքնաղ հայրենիքին, հող ու ջրին Ջ.Ասլանյանը սեղմ ու դիպուկ ձևով բնութագրել է նախ իրեն. <<Ես քո հոտաղն ու մաճկալն եմ եղել ու քո մտավորականը>>: Գիրքն էլ գրվել է իր բնութագրին համապատասխան` առանց ավելորդությունների, ընդհանուր գծերով ցույց տալով <<հին>> ու <<նոր>> վայքեցիների ընդհանուր արմատներն ու կերպը, Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում նրանց բաժանումն ու վերամիավորումը: Ի դեպ գրքի մտահղացման հեղինակներից է ազգագրագետ Յուրի Մկրտումյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնի հիմնադիրն ու վարիչը, որի խորհրդով էլ գրքի հեղինակը ձեռնարկել է այս աշխատությունը:

Գրքում տեղ են գտել ավանդական տեղանունները, բնակչության բաշխումն ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ վիճակագրական տվյալներին, տնտեսությանն ու կենցաղին: Գիրքը համեմված է վայոցձորյան անեկդոտներով, զվարճալի զրույցներով, առածներով ու ասացվածքներով, առանձնակի նրբությամբ անցում է կատարվել դեպի հանելուկներ, շուտասելուկներ ու առակներ: Իսկ երգերն ու հեքիաթները կարծես նոր շունչ են տալիս այս յուրօրինակ ստեղծագործությանը:

Շնորհավորում ենք Ջանիկ Ասլանյանին <<Վայոց ձորի ազգագրություն>> աշխատության լույս ընծայման համար, ցանկանում նորանոր ստեղծագործությունների, հետաքրքիր ու բովանդակալից գրքերի հրատարակում:

***

ԵՐԻՏԱՍԱՐԴ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ  ԱՇՈՏ  ԱՎԱԳՅԱՆ

Ծնվել է 1982թ. Եղեգնաձորում, սկզբնական կրթությունն ստացել մարզկենտրոնի թիվ 1 դպրոցում,

ընդունվել և սովորել է Երևանի Պետական Համալսարանի <<Արևելագիտության>> ֆակուլտետում:

Սկսած դպրոցական տարիներից նա աչքի է ընկել իր ակտիվությամբ, պատմության նկատմամբ մեծ հետաքրքրվածությամբ ու ստեղծագործելու իր ուրույն ձիրքով:

img196

Լույս է տեսել երիտասարդ ստեղծագործող Աշոտ Ավագյանի երկրորդ` <<ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ <<ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ>> աշխատությունը: Continue reading

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծով Կառավարությունը փորձում է հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել և գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- օրերս լրագրողների հետ զրույցում օրենքը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ըստ նախարարի, օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, այսինքն՝ 10 տարվա ստաժի դեպքում կապահովի մեկ գործակից, մինչդեռ մինչ այժմ մեկ գործակիցը 25 տարվա դեպքում էր սահմանվում։

<<Արդյունքում 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի>>,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ օրինակ՝ 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում 10%։

<<Արդյունքում շուրջ 500 000 կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ և ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում 20-25%, մյուս դեպքում 10-15%, այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- նշեց նախարարը։ Continue reading

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


<<Կենսաթոշակային բարեփոխումների հիմնական նպատակը մեր հայրենակիցների և հատկապես աշխատող քաղաքացիների համար արժանավայել ծերության ապահովումն>>,- ասաց <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը` հավելելով, որ կան նաև այլ խնդիրներ, որոնք բարեփոխումների արդյունքում իրենց լուծումն են ստանում: Պետական բյուջեից հիմնական բեռը տեղափոխվում է անձնական պատասխանատվության դաշտ, և աշխատանքային տարիների ընթացքում քաղաքացիներն իրենք են կուտակելու իրենց ապագա կենսաթոշակը, որը ստանալու է պետական կենսաթոշակին ի լրումն: Այսինքն` պետական կենսաթոշակից բացի քաղաքացիները կստանան նաև լրացուցիչ այն կենսաթոշակը, որը կկուտակեն իրենց աշխատած տարիների ընթացքում:

Պարտադիր կուտակային համակարգը, որը կներդրվի 2014թ-ից, վերաբերելու է 16-ից 40 տարեկան աշխատող քաղաքացիներին, այսինքն` կոնկրետ պարտադիր համակարգին միանալու են մինչև 40 տարեկան անձինք:

<<Յուրաքանչյուր ամիս պետք է կատարվեն կուտակումներ քաղաքացու անձնական հաշվին իրենց իսկ աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը կվճարեն քաղաքացիները, իսկ մյուս 5 տոկոսը կվճարի կառավարությունը>>,- նշեց Արտակ Ղազարյանը: Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Ըստ պատմական տվյալների Եղեգիս համայնքի տարածքում գտնվող Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է Տարսայիճ իշխանի թոռ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսի կողմից 1303թ.-ից ոչ ուշ, նախատեսված է եղել արշավի գնացող զորքի համար, և այս տարվա գարնանային զորակոչի ժամանակ  մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ վերականգվեց հնուց եկած ավանդույթը: Բայց այս զորակոչի ժամանակ նկատի ունենալով եղանակային պայմանները, դեպի Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի անանցանելիությունը նախատեսվեց նման միջոցառում կազմակերպել Նորավանքում: Եվ դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համատեղ Նորավանքում կազմակերպեց 2013-2014թթ ձմեռային զորակոչի նորակոչիկների օծման հանդիսավոր արարողություն: Բոլոր նորակոչիկներին դեպի Նորավանք ուղեկցեցին համապատասխան համայնքների ղեկավարները: Նորավանքի ձորում ՀՀ օրհներգի հնչյուններն ազդարարեցին միջոցառման մեկնարկը, որից հետո <<Հայր Մեր>> տերունական աղոթքով Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվեց նորակոչիկների օրհնության հատուկ կարգ: Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքը հղեց Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, իր ողջույնի խոսքն ասաց մարզպետ Էդգար Ղազարյանը: Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկները երկու սրբազանների և մարզպետի ձեռամբ ստացան Զինվորի աղոթագրքեր և օրհնված խաչեր:

Միջոցառման վերջում վայոցձորցի գործարար Նորիկ Հակոբջանյանի ընտանիքի անունից կազմակերպվեց մատաղ` բոլոր զինվորականների խաղաղ ծառայության խորհրդով և մաղթանքով: Continue reading

ՄԱՐԶՊԵՏ Է. ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ


Դեկտեմբերի 25-ին <<Ուրբաթ>> մամուլի ակումբում տեղի ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը:

Տարվա ամփոփիչ ասուլիսում մարզպետը նշեց, որ ընթացիկ տարին մարզը եզրափակում է առանց պարտքերի, նկատելի է  կայուն զարգացումը:

Պետբյուջեից հատկացված ֆինասավորումը կատարվել է ամբողջական, որի 55 %-ը ծախսվել է կրթության ոլորտում: Նշված ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է նաև  ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մարզի մի շարք դպրոցներում <<Դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի իրականացումը, որը պետական ֆինասավորմամբ կներդրվի 2014թ. սեպտեմբեր ամսից: Կարևորել է նաև այն փաստը, որ 2013-2014 ուս.տարում առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը ավելացել է շուրջ 100-ով:

Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից է ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից սահմանամերձ Խաչիկ համայնքին հատկացված 20մլն դրամի օժանդակությամբ 13բնակարաններ կառուցել, որը հնարավորություն է ընձեռել վթարային վիճակում գտնվող բնակիչներին ունենալ նոր ու անվտանգ բնակարաններ:

Կարևորագույն ձեռքբերումներից է նաև մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների,  համայնքներում կրթական, մշակութային և մարզական հաստատությունների, միջմարզային ճանապարհահատվածների վերանորոգումը, որոնք իրականացվեցին  ինչպես պետբյուջեի, այնպես էլ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ, շուրջ 704 մլն դրամի չափով: Continue reading