Թիվ 3 /155/, Մարտի 25, 2017թ


 ՎԱՐՉԱՊԵՏ  ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՄԱՐԶ

1

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկելու համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերը: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին, մանրամասն անդրադարձ է կատարել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Կ.Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետությունմասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,– ասել է նա:

Շարունակել կարդալ →